Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «Ղարաբաղի անջատողականներին» պաշտպանելու մեջ

Հուլիս 05,2023 11:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ելույթ ունենալով Չմիացած երկրների շարժման Համակարգող բյուրոյի հանդիպմանը, Ֆրանսիային մեղադրել է գաղութարարության և «անջատողականներին աջակցելու» մեջ:

«Ֆրանսիան, որը կեղծավոր կերպով իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ վերջերս Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «Աֆրիկայում Ֆրանսիայի նեոգաղութարարության վրդովեցուցիչ քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:

«Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն ամոթալի քաղաքականությունը պարտադրել նաև Հարավային Կովկասում՝ պաշտպանելով Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում հայ անջատողականներին և օգտագործելով աշխարհաքաղաքական դիմակայությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը, օրիենտալիզմի գաղութարարական քաղաքականությունը»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարում՝ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարների 2018 թվականի հուլիսի հանդիպումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31