Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտորի պաշտոնը վերականգնվել է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է: Մեր աղբյուրները նշում են, թե այն քրեական վարույթը, որը նախաձեռնվել էր նրա նկատմամբ, կարճվել է:
Փորձեցինք նաեւ Խիթարյանից պարզել տեղեկությունները, որը հայտարարեց. «Ես նման տեղեկություն չունեմ, ինձ փաստաբանս նման բան չի ասել»:
«Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել՝ դատախազությունը պարտվել է ռեկտորի գործով, եւ ռեկտորի լիազորությունների դադարեցումը ապօրինի է համարել: Ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ այդ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։