Սահմանադրությունը` մեր երկրի գլխավոր փաստաթուղթը, թվում է` պետք է կարգավորեր մեր կյանքի բոլոր ոլորտները եւ մեր բոլոր քայլերը: Սակայն պարզվեց, որ այն, բառի ամենաիսկական իմաստով, արհամարհվում է բոլորի եւ հատկապես` իշխանությունների կողմից: Վերցրեք` այդ բարալիկ գրքի ցանկացած գլուխ, նույնիսկ` հոդված եւ կտեսնեք, որ շատ դժվար է պնդել, որ դրանք գործում են Հայաստանի Հանրապետությունում: Եւ այս կասկածները հատկապես վերջին 5 տարվա ծնունդ են:
Սկսենք հենց առաջին հոդվածից. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Մեր ինքնիշխանությունն այնքան է նվազել վերջին տարիներին, որ մենք ոչինչ այլեւս չենք որոշում` ոչ մեր ճակատագիրը, ոչ մեր սահմանները, ոչ մեր շահերն ենք կարողանում պաշտպանել:
Հոդված 3-ն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: Ինչ արժանապատվության մասին է խոսքը, երբ մարդը կարող է առանց որեւէ պատճառի կալանավորվել ու բերման ենթարկվել, ծեծի ենթարկվել իրավապահների կողմից, աշխատանքից զրկվել ինչ-որ մարդկանց կամայականության արդյունքում:
Հոդված 4-ն ասում է. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»: Պետական իշխանությունը մեզանում իրականացվում է անհատ անձանց ցանկությամբ եւ իշխանության ճյուղերի մեջ ոչ միայն բաժանում չկա, այլեւ բոլորը ճյուղերը գործում են մեկ անձի հրահանգով: Եւ, ցավոք սրտի, այդ անձի հրահանգներն ու պատկերացումները չեն բխում հայ ժողովրդի եւ հայկական պետությունների շահերից:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: