Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ապա բոլոր մյուս հասցեատերերին ուղղված մեր խնդրանքը կամ բողոքը դառնում է անիմաստ. Նարինե Աղբալյան. «Հրապարակ»

Հուլիս 05,2023 10:30

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր է համարում Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։ Այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նախօրեին։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ, ԿԳ նախկին նախարար Նարինե Աղբալյանի կարծիքով, դեսպանի հայտարարությանը պիտի արձագանքեին ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի իշխանությունները, սակայն եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումը պարզ է եւ համընկնում է հնչեցված կարծիքի հետ, ապա տարակուսելի է Արցախի լռությունը: «Ես չգիտեմ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդհանրապես պատկերացում ունի՞ Արցախի մասին եւ ինչպե՞ս է վկայում, որ հնարավոր է համատեղ ապրել Ադրբեջանի հետ կամ Ադրբեջանի կազմում։ Սա հայտարարություն է, որն աղերս չունի իրականության հետ»,- ասում է Աղբալյանը:

Նրա կարծիքով, արցախցին չի կարող հավատալ միջազգային որեւէ երաշխիքի, քանի որ տեսնում է, թե ինչպես Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։
Նախկին նախարարի կարծիքով՝ ակնհայտ է, որ բոլոր խաղացողները շտապում են Արցախի հարցի լուծման հարցում․ «Բայց այդ լուծումը հաստատ չի բխում Արցախի ժողովրդի շահերից։ Արցախի ժողովրդի միակ գործիքն իր ինքնորոշման իրավունքն է, որը պաշտպանելու է ինչ գնով էլ լինի»:

Աղբալյանի խոսքով, դեսպանի հայտարարությունն, այդուհանդերձ, անսպասելի չէր: «Եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ապա բոլոր մյուս հասցեատերերին ուղղված մեր խնդրանքը կամ բողոքը դառնում է անիմաստ: Ուրեմն առաջինը ՀՀ իշխանությունների դիրքորոշումները պետք է ճշտել»,- ասում է Աղբալյանը՝ հիշեցնելով, որ ԱՀ իշխանությունները ՄԱԿ-ին, ԵԱՀԿ համանախագահող երկրներին հազարավոր արցախցիների ստորագրությամբ նման խնդրագրեր են փոխանցել՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31