News.am. 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները»,- գրել է նա՝ տարածելով ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը:
Կարդացեք նաև
When referring to child rights⬇️: during #Azerbaijan’s 2022 Sept aggression educational institutions in territory of 🇦🇲 were under direct fire, as result children were deprived of right to education, at least 1427 children were displaced, their fundamental rights were violated. https://t.co/sHKt3wY1ei
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 4, 2023