Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան․ «Մարտունի խոշորացված համայնքում հաստատվել են բդեշխա-քյոխվայական կարգեր»

Հուլիս 04,2023 20:45

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ հասարակական գործիչ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատմել է, Մարտունի խոշորացված համայնքում իր, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանի եւ ազատամարտիկ Նարե Սոսեի նկատմամբ համայնքապետ, նախկինում՝ հանրապետական, ներկայումս՝ ՔՊ-ական Հովհաննես Հովեյանի եւ համայնքապետարանի աշխատակազմի կողմից դրսեւորած անհյուրընկալ ու ագրեսիվ պահվածքի մասին։

«Այնտեղ հաստատված են բդեշխա-քյոխվայական այնպիսի կարգեր, որ 1990-ականները, երբ փողոցում կարող էին մարդկանց կանգնեցնել, մեքենան առգրավել, օրը ցերեկով մարդ սպանել, դրանց համեմատությամբ թվում են նուրբ երազ։ Տպավորություն է, որ այնտեղ ստեղծվել է մի հանցախումբ, որի գործառույթը անցանկալի մարդկանց եւ նրանց ընտանիքի անդամներին ահաբեկելն է՝ ինչ կուզենք կանենք շարքից, որովհետեւ նրանց կանաչ լույս է տրվել»,-ասաց Նաիրա Մելիքյանը։

Իրենք մեկնել էին Վարդենյաց լեռնաշղթայի սկզբնամասում գտնվող Ծաղկաշեն սարատեղիի արոտավայրի փաստացի սեփականատեր չորս ֆերմերների ահազանգով, որոնցից համայնքապետարանն ուզում է ապօրինաբար խլել մոտ 800 հա արոտավայրը։ Տիկին Մելիքյանի պատմելով, համայնքապետը ոչ միայն իրենց դժկամությամբ, վատ ու կոպիտ է ընդունել, վիրավորել է իրեն, որ որդի է տվել հայրենիքին, այլեւ աշխատակազմին է հրահանգել սպառնալիքներ ու հայհոյական արտահայտություններ հնչեցնել իրենց հասցեին, անգամ բախումներ սադրել։ Սակայն իրենց հաջողվել է զսպվածություն դրսեւորել եւ խուսափել նման երեւույթներից։

Տիկնայք, այնուամենայնիվ, համայնքապետին հորդորել են որպեսզի վիճահարույց արոտավայրի խնդիրը լուծելու նպատակով մարդկանց սպառնալու եւ ահաբեկելու փոխարեն գործեն իրավական դաշտում՝ դիմեն դատարան։ Եվ եթե դատարանը վճիռ կկայացնի, որ իրենք են ճիշտ, այդ ժամանակ արոտավայրն օգտագործող ֆերմերներին տարածքն ազատելու պահանջ ներկայացնեն։ Նաիրա Մելիքյանը նաեւ հայտարարեց, որ որդու կորստից հետո իր միակ անելիքը իր զավակի հիշատակի եւ հայրենիքի համար պայքարելն է, ինչը անելու է աննահանջ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31