Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլն Արցախը տվել է թուրքին այդքան աղմուկ չենք անում, ինչքան ԱՄՆ դեսպանի հայտարարության համար։ Ես դեսպանին չեմ պաշտպանում»․ Էդուարդ Շարմազանով

Հուլիս 04,2023 20:02

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, ԱՄՆ դեսպանը պետք է ավելի շա՞տ հայ լինի, քան Նիկոլը»,-ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարություններին։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չի արդարացնում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ի դեսպանի նման հայտարարությունները, բայց հարցրեց՝ ինչի՞ց եք զարմանում, եթե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում․ «Նիկոլն Արցախը տվել է թուրքին այդքան աղմուկ չենք անում, ինչքան ԱՄՆ դեսպանի հայտարարության համար։ Այդ հայտարարությունն արմատապես հակասում է ԱՄՆ-ի որդեգրած սկզբունքներին առնվազն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։ 2009-2013-ի ընթացքում հինգ անգամ ԱՄՆ նախագահները՝ նախագահ Մեդվեդևի, Պուտինի, Սարկոզիի և Օլանդի հետ մեկտեղ գրավոր հայտարարություն են ընդունել, որի համաձայն՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ունի պարտադիր բնույթ»։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք ստորագրահավաք են իրականացնում, որին միանում են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում ՔՊ-ականներ․ «Արցախը տանք, լավ ապրենք, դա դավաճանություն է, թուրքական ծրագիր։ Մենք պետք է որոշենք՝ ի վերջո ՀՀ-ի քաղաքացի ենք ուզում մնա՞լ, թե էրմենիստանի ղազեր։ Սա վերկուսակցական, նույնիսկ վերքաղաքական խնդիր է։ Ազգային և պետական բոլոր ուժերը պարտավոր են համախմբվել հանուն հայկական Արցախի և անկախ Հայաստանի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31