Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2023թ. առաջին կիսամյակում շուրջ 175.8 մլրդ դրամ է վերադարձվել հարկ վճարողներին

Հուլիս 04,2023 18:22

2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 103.7 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 84.1 մլրդ դրամ:

Մասնավորապես, ԱԱՀ գծով 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում վերադարձը կազմել է շուրջ 146.1 մլրդ դրամ, ինչը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 61.5 մլրդ դրամով կամ 72.7%-ով, իսկ 2021թ.-ի նույն ցուցանիշից` 77.2 մլրդ դրամով կամ 112.1%-ով: 2022 թ. ԱԱՀ գծով հունվար-հունիս ամիսների վերադարձը կազմել է 84.6 մլրդ դրամ, 2021 թ.-ին՝ 68.9 մլրդ դրամ:

Եկամտային հարկի գծով 2023թ. առաջին կիսամյակի վերադարձը կազմել է շուրջ 27.2 մլրդ դրամ, որը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 8.8 մլրդ դրամով կամ 48%-ով իսկ 2021թ.-ի նույն ցուցանիշը գերազանցում է 16.7 մլրդ դրամով կամ 159.5%-ով: Եկամտային հարկի գծով վերադարձը 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 18.3 մլրդ դրամ, 2021 թ. նույն ժամանակաշրջանում՝ 10.5 մլրդ դրամ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31