Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր է ապահովել հունվար-հունիս

Հուլիս 04,2023 18:12
pek

2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով, իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353.7 մլրդ դրամով կամ 47.1%-ով (ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները):

2022 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովվել է 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝ 750.2 մլրդ դրամ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31