Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ Գորիսի ոստիկանություն են ահազանգել Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցները եւ տեղեկացրել, որ իրենց մոտ է տեղափոխվել 5-ամյա մի աղջնակ՝«գլխի ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ վերք» ախտորոշմամբ։
Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ 5-ամյա Լ Բ-ն Գորիսի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատության միջին խմբի սան է եւ դեպքը տեղի է ունեցել մանկապարտեզում։
Հուլիսի 3-ին՝ տուժած աղջնակի խմբի դաստիարակ 65-ամյա Ա․ Դ․-ն, երբ ցանկացել է աղջնակի կողմից նկարած նկարը տեղադրել փայտյա պահարանում, անզգուշությամբ դիպել է պահարանին, որն շրջվել է փոքրիկի վրա։
Ոստիկանությունից փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։