Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։
Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը և արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը վստահությամբ ընդգծել է, որ «Մոսմետրոստրոյ» ընկերության մասնագետների մասնագիտական ներդրումն ու փոխգործակցությունը կնպաստի արդիականացման ուղղությամբ համագործակցության զարգացմանը և արդի հարցերի վերաբերյալ նորարական մոտեցումների ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն