Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց:
Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:
ԿԸՀ