Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետամուտ ենք լինելու «Հայաքվե»-ին տարածք չհատկացնող համայնքապետերին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում»․ Օրբելյան

Հուլիս 04,2023 17:03

Այս պահին 4 համայնքներ դեռեւս մերժում են տարածք հատկացնել «Հայաքվե» նախաձեռնությանը՝ ստորագրահավաք անցկացնելու համար։ Այս մասին «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ այդ համայնքների թվում են Դիլիջանն ու Սիսիանը։

«Եվ հիմա մենք հետամուտ ենք լինում այդ համայնքապետերին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Քննարկվեց վարչական պատասխանատվության հարցը, բայց ոչ, սա ուղղակիորեն հանցագործություն է, ժողովրդի իշխանության յուրացման ձեւ է։ Այդ համայնքապետարանները պարտավոր են իրենց քաղաքում բնակվող քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք ստիպված չլինեն գնալ կողքի քաղաք, որպեսզի իրենց կարծիքն արտահայտեն։ Օրենքով է նախատեսված, որ այդ ստորագրահավաքը պետք է լինի համայնքապետարաններում, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն գնալ հատուկ տեղ ու իրականացնել այդ գործընթացը»,- ասաց նա։

Արամ Օրբելյանը նշեց, որ օրերս հետամուտ կլինեն, որ ստորագրահավաքն անցկացվի նաեւ շաբաթ ու կիրակի օրերին եւ ոչ աշխատանքային ժամերին, որովհետեւ դա նույնպես օրենքի պահանջ է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31