Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվել է փոշեճնշող սարքեր օգտագործել շինաշխատանքները կազմակերպելիս

Հուլիս 04,2023 16:59

Հանրապետությունում, մասնավորապես Երևան քաղաքում փոշու արտանետումները, օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ. Գալոյանը հանդիպել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և շինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկմանը կարևորվել է շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի, սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների ապահովումը, մատնանշվել անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարումը՝

• շինհրապարակները պարբերաբար ջրելը,

• սորուն նյութերը փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկելը,

• շինհրապարակները պարսպապատելը,

• շենքերն ու շինությունները համապատասխան բարձրության անթափանց թաղանթով ծածկելը,

• հղկման աշխատանքների ընթացքում օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր, տեխնոլոգիաներ և այլն։

Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ներկաներին առաջարկվել է ընդերքօգտագործումն ու շինաշխատանքները կազմակերպելիս օգտագործել նաև փոշեճնշող սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային պրակտիկայում, արագ և արդյունավետ կանխարգելում են մթնոլորտային օդ փոշու արտանետումը։

Հանդիպման ավարտին քննարկվել են շինարարներին հուզող հարցերն ու առաջարկները, հիշեցվել, որ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը շարունակում է մնալ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։

Նմանօրինակ փոշեճնշող սարքերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31