Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։
Հանդիպման ընթացքում հնչել են զեկույցներ՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվության ապահովման, զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության, հանրային իրազեկման, զինված ուժերի առօրյայի լուսաբանման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և ոլորտին վերաբերող այլ ուղղություններով կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է մի շարք հանձնարարականներ և նախանշել ուղղություններ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն