Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա:
Միջազգային հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները՝ Նարեկ Ասատրյանը և Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել։ Երկու մրցութային օրերի արդյունքում՝ Նարեկ Ասատրյանը, ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները վաստակելով արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին։ Իսկ Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակի:
Այս պահին հայաստանյան պատվիրակությունը գտնվում է Մոլդովայում։ Մեր պատվիրակների հաղթանակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք Հայաստան վերադարձից հետո։
Շնորհակալություն ենք հայտնում Flyone Armenia ավիաընկերությանը՝ «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությանը աջակցելու համար։
Կարդացեք նաև
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ