Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջարկներ Արդարադատության նախարարին`ՄԻԵԴ վճիռների հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման առաջնահերթությունների վերաբերյալ

Հուլիս 04,2023 14:35

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ ըստ ներքոհիշյալ չափորոշիչների՝

1.ըստ գործերի վաղեմության ժամկետների.
2.ըստ դատական ատյանների.
3.ըստ այբբենական կարգի.
4.ըստ դատավորների պաշտոնավարման ժամկետի:

Ինչպես նաև առաջարկվել է մշակել և հրապարակել ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու տարեկան պլան (տարվա կտրվածքով նախատեսվող կարգապահական վարույթների թիվ, մոտավոր շրջանակ՝ ոչ անվանական և այլն)՝ ապահովելով տարվա ընթացքում նախատեսվող վարույթների կանխատեսելիությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31