ԿՐԱԿԵԼ ԵՆ ՏՆԱՄԵՐՁՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՎՐԱ
2023թ. հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակնեըը պատին դիպչելու հետևանքով հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Նշված փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Կարդացեք նաև
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել «ՅՈՒՄԶ» և «Բելառուս-82» տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:
Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:
Արցախի Հանրապետության դատախազություն