Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների առաջ. Գառնիկ Պետրոսյան. «Փաստ»

Հուլիս 04,2023 11:56

«Փաստի» հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք մթերման շրջանի խնդիրներին, խոսել հատկապես արտահանման դժվարություններից։

«Տխուր իրավիճակ է, բայց պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլի մասին չի հայտարարվել։ Եթե այսպես շարունակվի, մենք շատ ծանր իրադրության առջև կկանգնենք, մինչդեռ բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ ասելով, թե խաղողագործությունը, պտղաբուծությունը մեր առաջատար, հեռանկարային ճյուղերն են։ Ներկա իրադրությունը այնպիսի ծանր իրավիճակի կհանգեցնի, որ մարդիկ ստիպված կլինեն քանդել խաղողի այգիները, թեպետ անցած տարի նման օրինակի արդեն ականատես եղանք»,-ասաց նա՝ շեշտելով, որ նմանօրինակ խնդիրներ կան նաև բանջարեղենի դեպքում։

«Այսօր խնդիրներին համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Անգամ այսօր ծագած խնդիրներին են լավագույն դեպքում կիսատ-պռատ լուծումներ տալիս, իսկ թե վաղն ինչ կլինի, բնականաբար, ոչ ոք չգիտի։ Համակարգ, հետևողական աշխատանք, ծրագրեր են պետք:

Գյուղացին մենմենակ է մնացել իր հոգսերի ու խնդիրների առաջ, անում է այնքան, որքան կարողանում է, ստանում է այնքան, որքան հնարավոր է։ Նման իրավիճակը չի կարող որևէ կերպ մոտիվացնել գյուղացուն, որն այսօր գյուղատնտեսությամբ լուրջ զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31