Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնները, որ Կարեն Անդրեասյանն է սահմանում ու որոնք խախտում է անընդհատ, ոչ միայն քրեաիրավական ու կարգապահական տիրույթում են, այլև այլ մասնագետների կողմից գնահատման ենթակա են. Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»

Հուլիս 04,2023 11:41

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Որոշումը լսելուց հետո մի քանի հարց ուղղեցինք Դավիթ Հարությունյանին։

– Ձեր կարծիքով՝ այս ամենն ի՞նչ արձագանք է գտնում իրավաբանական հանրությունում, օրինակ՝ փաստաբանների շրջանում Դուք ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորն եք, իսկ Կարեն Անդրեասյանը՝ ամենացածրը։

– Այդ վարկանիշներին չեմ անդրադառնա, ինձ թվում է՝ իրավաբանական հանրությունն առավել քան իր գնահատականը տվել է, իրենց օբյեկտիվ գնահատականը, իմ կարծիքով, բոլորը տվել են։ Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ տարբեր կարծիքներ ենք ունեցել, գուցե նաեւ անձնական տիրույթում դրական հարաբերություններ չեն եղել, բայց բոլորը, միանշանակ, այս գործողություններին տվել են իրենց օբյեկտիվ գնահատականը։

– Քանի որ Դուք քրեական իրավունքի մասնագետ եք, կարո՞ղ եք ասել՝ Ձեր վարույթի շրջանակներում ԲԴԽ-ի թույլ տված խախտումներն ընթացակարգայի՞ն բնույթի են, թե՞ քրեաիրավական։

– Դա երեւի Ձեր կողմից նշված իրավաբանական հանրությունը կգնահատի։ Երբ խորհրդի անդամների մոտ արձանագրվում է, որ «ցավոք, փաստաբանները չեն եկել» այն պայմաններում, երբ իրեն զեկուցում են փաստաբանների ժամանելու մասին, նիստերի դահլիճում գտնվելու մասին, դա զուտ կարգապահական խախտման մասին կարո՞ղ է խոսել։ Սա ոչ թե իմ պրակտիկայում, այլ ընդհանրապես չլսված բան է, որեւէ մեկը նման բան չի լսել։ Այն կանոնները, որ Կարեն Անդրեասյանն է սահմանում ու որոնք խախտում է անընդհատ՝ ըստ իր քմահաճույքների ու կամայական վերաբերմունքով փոխում է, դա, ինձ թվում է, ոչ միայն քրեաիրավական ու կարգապահական տիրույթում են, այլեւ այլ մասնագետների կողմից գնահատման ենթակա են։ Ես ուղղակի դժվարանում եմ ասել, ամեն դեպքում, այս իմ գնահատականը համապատասխան հաղորդումներով ու բողոքներով կներկայացնեմ։

– Ձեր լիազորությունների դադարեցումը երկրի քաղաքական իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի հրահա՞նգն էր, որը Կարեն Անդրեասյանը կատարեց, թե՞ վերջինիս եւ Գրիգոր Մինասյանի անձնական ցանկությունը։

– Ես դատավոր եմ եւ խոսում եմ ապացույցներով։ Այն, որ Կարեն Անդրեասյանն ուներ այդ նպատակը եւ նպատակադրված այդ գործողություններն էր կատարում, դրա ապացույցները ես ունեմ, մի մասը ներկայացրել եմ խորհրդին՝ հնարավորություն տալով չենթարկվել Կարեն Անդրեասյանի ապօրինություններին։ Ինչպես նշեցի, ես խոսում եմ ապացույցներով, ես դրա ապացույցներն ունեմ, որի մի մասը ներկայացրել եմ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31