Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 1-ից կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը». Արցախի ԿԳՄՍ նախարար

Հուլիս 04,2023 11:33

Նոր ուսումնական տարվանից Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կդասավանդվի «Արցախի պատմություն» առարկան: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի հետ: Հարցրեցինք՝ կա՞ մշակված ծրագիր, դասագրքեր:

«Դասագիրքը մշակման փուլում է, հաջորդ տարի կլինի, բայց հիմա ունենք ձեռնարկ, ըստ որի՝ հնարավոր կլինի կազմակերպել առարկայի ուսուցումը: Կազմել ենք ծրագիր, թեմատիկան որոշված է, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք, որ սեպտեմբերի 1-ից 8-9-րդ դասարաններում կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը»,-ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարը:

Լուսանկարը՝ Նորայր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Հետաքրքրվեցինք, թե ինչ կարեւոր շեշտադրումներ կան: «Կարեւորությունն այնքանով է, որ մենք «Հայ ժողովրդի պատմությունից» առանձնացված չենք դիտարկում: Ընդհանուր ժամանակաշրջանում, որը պետք է քննարկվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակում, խորացված կուսումնասիրենք թե Արցախի տարածքում ինչ իրադարձություններ են տեղի ունենում: Ժամանակագրական զուգահեռությունը պահելու ենք, որպեսզի աշակերտների համար հեշտ լինի ընկալելը եւ յուրացնելը»,-հավելեց Նորայր Մկրտչյանը:

Հարցրինք՝ թշնամու վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային հուշարձաններին ու կոթողներին անդրադարձ լինելո՞ւ է: «Միանշանակ: Սկսած անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը անդրադարձ կա ամեն ինչին»,-ընդգծեց նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31