Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, կառավարության կողմից գիտակցված գործողությունների հաջորդականություն է. Գառնիկ Դավթյան. «Փաստ»

Հուլիս 04,2023 10:50

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակ բացարձակապես չունի, հետևաբար, ընթացող բոլոր գործընթացները, տարբեր՝ Արևմուտք, Արևելք ձևաչափերով բանակցություններն Ադրբեջանի համար պարզապես պատերազմի պատրաստվելու հնարավորություն են։ Խոսքը վերջնական պատերազմի մասին է, որով վերջնականապես կփորձի լուծել Հայաստանի հարցը։

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լարվածության մեծացման մարտավարությանը թե՛ սահմանին, թե՛ քարոզչական դաշտում։

Փաստերը բազմաթիվ են՝ ասելու, որ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում, հայերի հետ համատեղ ոչ մի համաձայնություն չկա։ Մեծ հաշվով՝ քանի դեռ առանց որևէ դիմադրության ու հակահարվածի Ադրբեջանի պահանջները բավարարող կողմ կա, Հայաստանից ոչինչ չի մնալու, ո՛չ զիջելու տարածքներ են մնալու, ո՛չ քաղաքակրթություն, ո՛չ կրոն, ո՛չ էլ հայեր այս տարածքում։ Նման շարունակության դեպքում առաջիկա 10-15 տարվա ընթացքում հայաթափված տարածաշրջան ենք ունենալու։ Կարող է հայերի փոքր խումբ լինի, որ ցույց տան, թե էթնիկ փոքրամասնություն կա, բայց գլոբալ առումով պետականություն չի լինելու»։ Այս պայմաններում, ըստ մեր զրուցակցի, «Ադրբեջանի հետ համաձայնություն» ասվածը տեղին չէ կիրառել. «Ընդհանուր առմամբ, այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, Հայաստանի ոչ հայկական կառավարության կողմից գիտակցված գործողությունների հաջորդականություն է։

Այսինքն, ես համոզված եմ, որ իրենք չեն սպասարկում հայկական շահը, երկրորդ՝ Ադրբեջանին դիմադրություն ցույց տալու նպատակ չունեն։ Իրենք միայն զիջելու նպատակ ունեն՝ տալ այն ամենը, ինչ Ադրբեջանն ուզում է։ Իսկ Ադրբեջանը Հայաստանն է ուզում՝ Արցախի հետ միասին։ Ակնհայտ է, որ այս մարդիկ ոչ թե Հայաստանը ղեկավարելու, այլ ի հաշիվ Հայաստանի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկելու նպատակով են եկել։ Նպատակն առնվազն Հայաստանը գիտակցված կործանման տանելն է։ Բացի այդ, իրենք Թուրքիայի կողմից մշակված հստակ ադրբեջանական ծրագիր ունեն, որը վերաբերում է ՀՀ-ից տարածքներ զիջելուն, Արցախը զիջելուն։ Ըստ այդ ծրագրի՝ նպատակ ունեն նաև Հայաստանին այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում տեղավորել, որ մոտակա 50 տարին հնարավո չլինի պետականություն վերականգնել կամ թելադրող կողմ լինել Հարավային Կովկասում։ Նպատակը, մեծ հաշվով, հայկական պետականությունը ջնջելն է»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31