«Ժողովուրդ» օրաթերթին Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022 թթ.ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։