Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ակտիվիստները միացել են «ՀայաՔվեի» ստորագրահավաքին։ Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավար խորհուրդը միակամ որոշում է կայացրել և պաշտոնապես հայտարարում է, որ միանում է «ՀայաՔվեի» ստորագրահավաքին ու իր կոչով դիմում է համայն հայությանը․
Հարգելի ՂՊՎՄ անդամներ, համակիրներ, բարեկամներ և հայրենասեր հայեր։ Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝ նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով։ Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։
«ՀայաՔվե» ստորագրահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք տեղեկանալ «ՀայաՔվե» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կամ Hayaqve.am կայքում։ «ՀայաՔվեի» ստորագրահավաքն իրականացվում է Հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում. համայնքապետարաններում, թաղապետարաններում և գյուղապետարաններում։ Ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին տրվում է հավաստագիր։
Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է։
Կարդացեք նաև
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդ