Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի սկզբի համեմատ ցածր է մնում 19 սանտիմետրով

Հուլիս 03,2023 22:33

2023 թվականի հուլիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա, որը նախորդ տարվա նույն օրվա նիշից ցածր է 19 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2023 թվականի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 70 միլիոն 71 հազար խորանարդ մետր ջուր, իսկ մայիս-հունիս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 69 միլիոն 719 հազար խորանարդ մետր ջուր։

Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31