ԱԺԲ աջակից կանայք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության առջեւ՝ ի պաշտպանություն ներկայումս «Նուբարաշեն» ՔԿ կենտրոնում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի: Վերջինս երեկ բերման է ենթարկվել Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնի բաժանմունք եւ մոտ վեց ժամ պահելուց հետո մինչեւ 72 ժամով ձերբակալվել է խուլիգանության դրսեւորման համար:
Նա գտնվում է ՁՊՎ-ում: Քննչական կոմիտեն Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած «դավաճան» եւ «վիժվածք» արտահայտությունները որակել է նաեւ որպես հայհոյանք: ԱԺԲ-ն տեղեկատվություն է տարածել, որ երեկ Դավիթ Ավետիսյանը Անգլիական այգու մոտ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին եւ ասել. «Պատասխան ես տալու մեր զոհերի համար»: Ըստ տարածված լուրերի, Դավիթ Ավետիսյանին ազատությունից զրկելու որոշում կայացվել է մեկ ոստիկանի զեկուցագրի հիման վրա:
Բողոքի ակցիայի մասնակից «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի աջակից կանայք հարց հնչեցրին. թե վերադառնում ենք 1937 թվակա՞ն, մարդկային, ազգային, պետական արժեքները պահպանո՞ւմ ենք, թե ավելի ենք ոչնչացնում: Այնուհետեւ հայտարարեցին, որ իրենք բոլորը Դավիթ Ավետիսյան են եւ միանում են երիտասարդի արած արտահայտություններին:
ԱԺԲ կանայք նաեւ հայտարարեցին, որ եթե մինչեւ օրվա ավարտը Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չգնվի, իրենք դիմելու են շարունակական գործողությունների:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ