Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հեռակա մասնակցել է 2007թ. ցույցերը ցրելու վերաբերյալ գործով նիստին: Հեռարձակում ապահովող լրատվամիջոցները նկատել են, որ Սաակաշվիլին տկար և նիհար տեսք ունի:
Նիստի ընթացքում փաստաբան Բեկա Բասիլայան հայտարարել է, որ դատավարությունից առաջ ինքը հանդիպել է Սաակաշվիլիի հետ: Քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ֆիզիկապես ներկա գտնվել դատարանում, ուստի նա ցանկություն է հայտնել հեռակա կարգով ներկայանալ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ