Այսօր՝ հուլիսի 3-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից կանայք բողոքի ցույց իրականացրեցին ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ, Բևեռի խորհրդի անդամ, Նուբարաշենի բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին, անհապաղ ազատ արձակելու նպատակով:
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և դիմելով վերջինիս ասել՝ պատասխան ես տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթ Ավետիսյանին բերման են ենթարկել, տեղափոխել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ 6 ժամ պահելուց հետո ձերբակալել են նրա, ապա նոր միայն մեղադրանք առաջադրել:
Մեղադրանք առաջադրվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Բողոքի ցույցի մասնակիցները նշեցին, որ եթե առաջիկայում Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չլինի, ապա բողոքի գործողությունները մասշտաբային բնույթ կկրեն:
Կարդացեք նաև
Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայություն