Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:
Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ եզդիական համայնքի կողմից ստացել է հարյուրավոր նամակներ, որոնցում բարձրաձայնված խնդիրներին հնարավոր է լուծումներ տալ՝ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում:
Ռուստամ Բաքոյանի առաջարկով աշխատանքային քննարկման երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձեւաչափով:
Կարդացեք նաև
Քննարկումը տեղի է ունեցել հուլիս 3-ին: Մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Կառավարության, ՄԻՊ գրասենյակի, ինչպես նաեւ ԱԱԾ եւ Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ