Ադրբեջանում հայ ռազմագերիներ Արթուր Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը Սումգայիթում ընթացող հերթական բեմադրված դատական նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել:
Ըստ ադրբեջանական Report.az-ի՝ հայ ռազմագերիներն ասել են, թե «Ադրբեջանը թշնամական երկիր չեն համարում» և «ափսոսում են իրենց արածի համար»:
Ուշագրավ է, որ լրատվամիջոցը ռազմագերիներից որևէ ուղիղ խոսք չի մեջբերում: Հրապարակվել է նաև դատական նիստից լուսանկար:
Հերթական դատական նիստը նշանակված է հուլիսի 5-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ