«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում այսօրվանից ստորագրահավաքը մեկնարկեց նաեւ Սյունիքի մարզկենտրոն Կապանում եւ Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Այսօր՝ 13:00-ից «Հայաքվե»-ի գրասենյակը բացվեց Կապանի Մշակույթի կենտրոնում՝ Չարենցի 2 հասցեով։ Նախաձեռնության անդամները սյունեցիներին հրավիրում են մասնակցել ստորագրահավաքին։ Մասիսում ստորագրահավաքն անցկացվում է Մասիսի քաղաքապետարանի շենքում։
Հուլիսի 3-ից Վանաձորի քաղաքապետարանում եւս քաղաքացիները կարող են իրենց ստորագրություններով միանալ նախաձեռնությանը։ Ստորագրահավաքին կարելի է միանալ աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00-ն։
Հիշեցնենք, որ «Հայաքվեն» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է կասեցնել Արցախի հանձնումն Ադրբեջանին`քրեականացնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող ցանկացած գործողություն։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ քրեականացնելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ