Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ’Բրայենը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը ս․թ․ հունիսի 29-30-ին այցելեցին Հայաստան՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող հանձնառության համար։
Նրանց այցին նախորդել էր Պատժամիջոցների իրականացման հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանի այցը։ Պ-ն Այերը և դեսպան Օ’Բրայենը հանդիպեցին պետական պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն