Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ գունավոր կտրոններ են տվել։ Էնքան գեղեցիկ են։ Կտրոնների վրա գունավոր մրգեր են նկարված, բանջարեղեն։ Ամբողջ օրը նստես ու նայես». ինչպե՞ս են ապրում Ստեփանակերտում. Forrights

Հուլիս 03,2023 16:47

Forrights. Հունիսի 15-ից Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիարժեք շրջափակման մեջ։

«Իրավիճակը օր օրի դառնում է աղետալի և անհասկանալի է, թե ինչու է աշխարհը հանդուրժում այս ամենը»,- Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքերն են։

Շարքային արցախցիները լրատվամիջոցների հետ չեն խոսում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ժողովրդին՝ ասելով, որ ռազմական դրության պայմաններում զերծ մնան տեղեկություններ հայտնելուց։

Սույն հրապարակումը պատրաստելիս, Ստեփանակերտի բնակիչների մի մասը, որոնց դիմեցինք, ուղղակի հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Միայն 3 քաղաքացի համաձանեց խոսել, որոնք, սակայն, գերադասեցին չհրապարակել իրենց անունը։

Սնունդ

«Օրինակ, պաշտոնապես հայտնում են, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը սննդամթերքի, հատկապես մրգի և բանջարեղենի համար մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գներ է սահմանում և հետևում է, որ տնտեսվարողները դրանից բարձ գին չսահմանեն։ Օրինակ, 1 կգ կանաչ ոլոռն արժե, ըստ այդ ցանկի, 1000 դրամ։ Շուկայում սակայն 1 կգ ոլոռն արժե 1500-1600 դրամ։ Խանութներում կա միայն կոնֆետեղեն։ Որ մտնում ես խանութ, տեսանելի է կոնֆետը։ Էն մի քանի օրը, որ ճանապարհը բաց էր, լիքը քաղցարավենիք, շոկոլադ բերեցին։ Ու հիմա խանութներում դա է տեսանելի միայն։ Հաց կա, բայց ինչքան ժամանակ կլինի, հայտնի չի։ Ալյուր արդեն չկա»։

«Պատկերացնո՞ւմ եք, մակառոն ենք խաշում, բրինձ, բայց դրա հետ մի բան պետք է ծամես, որ ուտվի, չէ՞։ Թթու, օրինակ, կամ ինչ որ բանկա բացես, զակատ արած, գոնե հասարակ «կապուստա», որ էդ մակարոնը կուլ գնա։ Բայց ոչ մի բան չկա։ Գործի տեղը պերերիվի համար չես իմանում, ինչ տանես։ Կաթնամթերք կա, հա, բայց ինչքա՞ն կաթնամթերք ուտես։ Ես 24 ժամ գործի եմ։ Գործի տեղը մի հին պլիտա ա դրած։ Երեք ժամ դրա վրան մակարոն ենք եփում, ուտում»։

Դեղորայք, բուժսպասարկում

«Դեղատները կիսադատարկ են։ Մանկական կեր չկա, հիմնական դեղորայքը չկա։ Հիվանդանոցներում էլ դեղ չկա։ Երեկ մեզ ասեցին, որ հիվանդներին աշխատենք շատ դեղ չնշանակենք, որ շատ ծախս չլինի։ Մի պառկած հիվանդ ունենք, նրան սիստեմայի մեջ տարբեր դեղեր էինք դնում, բաց հիմա չկա, ինչ որ կա, դա ենք միացնում, փոխարինիչներ, բայց իրեն անհրաժեշտ դեղորայքը չկա, որ օգտագործենք։ Հիվանդանալ չի կարելի, անգամ գրիպ։ Բուժում չկա»։

Գունավոր կտրոններ

«Մեզ գունավոր կտրոններ են տվել։ Էնքան գեղեցիկ են։ Կտրոնների վրա գունավոր մրգեր են նկարած, բանջարեղեն, էնքան գեղեցիկ ուտելիքներ են նկարված։ Սաղ օրը նստես ու նայես։ Շաքարավազ ա դաժե նկարած։ էս կտրոնների վրա տպարանը երևի, լավ փող ա աշխատել։ Էդ տպարանին, կառավարությունը փող ա տալիս, երևի, բայց դրանց վրա նկարածից ոչինչ չկա խանութներում։ Մեզ մեր հերթը մնաց։ Մի օր հերթ ենք կանգնել, որ էդ կտրոնները ստանանք, բայց ոչ մի բան դրանցով չկարողացանք առնել»։

Հայաստան

«Եթե Երևանը բացեր իր սիրտը մեր առաջ, խղճար մեզ, ինչ որ անմարդաբնակ դաշտեր թեկուզ մեզ տար, մենակ տուն լիներ, մարդիկ կգնային։ Եթե մեզ ինչ-որ սկզբնական պայման տային, թեկուզ հասարակ տներ, մնացածը մենք կանեինք։ Մեզանից ոչ մեկը չի պատկերացնում, որ կգանք Հայաստան ու կաշխատենք ու կստանանք այնքան, ինչքան այստեղ էինք ստանում, կապրենք այնպես, ոնց որ մեր հայրենիքում։ Էդ կյանքը էլ չկա։ Հիմա մարդիկ պատրաստ են ամեն գործ անելու, ավել վերցնելու, մենակ թե ապրեն»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31