«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են օրենսդրությունը ներդաշնակեցնելու եւ ոլորտային համալիր ծրագրի մշակման համար լիազորող նորմ ամրագրելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածները, սահմանվում է «Համալիր ծրագիր» հասկացությունը, որն ապահովելու է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 3-ի արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով համալիր մոտեցումներն առաջարկվում են մի շարք իրավական ակտերում միջոցառումների կրկնություններից եւ անհարկի վարչարարությունից խուսափելու համար: Ամրագրվող լիազորող նորմի արդյունքում հնարավորություն կընձեռվի սահմանել ոլորտային երկարաժամկետ նպատակադրումներ, որոնք թույլ կտան բարելավել երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացը մեր երկրում:
Կարդացեք նաև
Նշվել է, որ համալիր ծրագիրը հաստատելու է Կառավարությունը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ իր դիտարկումները:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն էլ առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախաձեռնությունը:
ՀՀ ԱԺ