Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու». փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, պահանջում են մարզպետին․ Shamshyan.com

Հուլիս 03,2023 15:11

Shamshyan.com. Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը ի նշան բողոքի՝ փակել են և պահանջում են, որ ժամանի Արագածոտնի մարզպետը։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասացին․ «Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը  կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են՝ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։

Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են այդ 6 կմ-անոց ճանապարհը, 1,5 ժամ է տևում։ Եվ  հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվադանո՞ց, թե՞ կտեղափոխեն մորգ։

Ստիպված ենք դիմում այդ ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։ Մեր համբերության բաժակը լցվել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինարարությունը, բայց մեզ մոտ ոչ մի շոշափելի արդյունք»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31