Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը

Հուլիս 03,2023 13:49

Բարձրագույն դատական խորհրդում այսօր թույլ չտվեցին լրագրողներին ներկա գտնվել դատավորներ Սամվել Թադեւոսյանին, Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման հրապարակմանը։

Կարգադրիչները փակել էին նիստերի դահլիճը մուտքը եւ թույլ չէին տալիս ներս մտնել։ Լրագրողների ահազանգին եւ հեռախոսազանգերին չէր արձագանքում նաեւ ԲԴԽ խոսնակը։ Կարգադրիչները պատճառաբանում էին, իբրեւ թե դահլիճում տեղ չկա, սակայն ակնհայտ էր, որ դահլիճում բավարար տեղ կար, որպեսզի օրինակ՝ օպերատորները ոտքի վրա կանգնած տեսալուսանկարահանեին։

Ավելի ուշ դատավոր Դավիթ Հարությունյանն էլ նշել է, որ դահլիճը դեպարտամենտի աշխատակիցներով էին լցրել։

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ԲԴԽ-ից հստակ պարզաբանում լրագրողները չստացան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31