Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե տեսնենք` Փաշինյանը փողոցում քայլում է, պիտի մայթը երեւի փոխենք, որ հանկարծ չձերբակալեն մեզ, նրա ցանկացած զբոսանք սադրանք է». Թագուհի Թովմասյան

Հուլիս 03,2023 13:41

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ զբոսանքի ժամանակ Վարուժան Ավետիսյանի որդին է ձերբակալվել եւ ըստ նրա քրոջ տեղեկության, քաղաքացին պարզապես փորձել է մոտենալ վարչապետին, թիկնապահները հեռացրել են, հետո ձերբակալել: Այսօր այս մասին հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց. «Շատ վատ նախադեպ է եւ շատ վատ ուղղությամբ ենք մենք գնում: Ստացվում է, որ երկրի վարչապետը իր հանգիստը վայելում է Երեւանի փողոցներում ու դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ ցասում ունեն, բողոք, դժգոհություն ունեն, կամ ինչ-որ ասելիք ունեն, որ փորձում են որեւէ կերպ առնչվել: Եթե նախորդ անգամ ասում էինք՝ երեխան չի կարող ծնողի արարքի համար պատասխան տալ, երեխան մեղավոր չէ, ապա տվյալ դեպքում ես որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ տոնայնությամբ է գնացել զրույցը Վարուժան Ավետիսյանի որդու եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, կամ նա հասցրե՞լ է ընդհանրապես ինչ-որ բան ասել։ Ստացվում է, որ անձեռնմխելի պաշտոնյա է Նիկոլ Փաշինյանը բոլոր իմաստներով, նրան չի կարելի մոտենալ: Բայց հիշեցնեմ, որ նախկինում նա քայլում էր փողոցներում, մարդիկ մոտենում էին, սելֆիներ էին անում, հյուրասիրություններ էին անում: Եթե իրավիճակ է փոխվել, ուրեմն՝ թող ինքը հետեւություններ անի: Եթե նա վախենում է, որ քաղաքացին իրեն մոտ գա, կձերբակալեն, սա նշանակում է՝ ինքը խնդիր ունի ու արդյոք իմաստ ունի՞ ընդհանրապես Երեւանում քայլել»:

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ նախկինում նա երբ հեծանիվով էր գնում աշխատանքի, նրա հետ հանգիստ սելֆիներ էին անում մարդիկ ու այն ժամանակ էլ անվտանգությունը իր գործն էր անում. «Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հետեւություն անի, մենք պիտի հասկանանք, որ նրա ցանկացած զբոսանք սադրանք է Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Եթե տեսնենք ինքը փողոցում քայլում է, պիտի մայթը երեւի փոխենք, դիմացի մայթով քայլենք, որ հանկարծ չձերբակալեն մեզ: Ես չեմ հանդիպել իրեն, բայց որ տեսնեմ, երեւի այդպես վարվեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31