Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լեւոն Բալյանը։
ԲԴԽ-ն որոշեց Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճել՝ հաշվի առնելով, որ վերջինիս լիազորություններն արդեն դադարած են։
Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն բավարարեց։
Կարդացեք նաև
«Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորություններ էական կարգապահական հիմքով դադարեցնել»,-հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
ԲԴԽ դատավոր Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք է հայտնել։
Հիշեցնենք, որ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2010 թվականի մարտի 19-ին «Շոլց ԱԳ» գերմանական կորպորացիայի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հիման վրա հարուցված ՄԻԵԴ 2019 թվականի որոշումը, որով արձանագրվել է ՀՀ կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի խախտում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ