Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։
Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայություն
Կարդացեք նաև