Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաթումը ռուսալեզու քաղաք է հիշեցնում»

Հուլիս 03,2023 11:27

Jamnews. Բաթումի հայտնի սրճարանների, բարերի և ռեստորանների սեփականատերերն ու մենեջերները պատմում են, որ մեկուկես տարի առաջ, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո ռուս, ուկրաինացի և բելառուս քաղաքացիները զանգվածաբար եկան Վրաստան, այդ թվում՝ ծովափնյա շատ քաղաքներ, իրենք արդեն ունեին ռուսախոս բազմաթիվ հյուրեր։ Բայց այսօր իրավիճակը փոխվել է։

Բաթումի հին հատվածում գտնվող, իր վրացական խոհանոցով հայտնի  ռեստորանի մենեջեր Նինո Փալավանդիշվիլին հաստատում է, որ վերջին շրջանում իր ռեստորան են այցելում հիմնականում Վրաստանի քաղաքացիներ և եվրոպացիներ.

«Շատ ուսանողներ, որոնք մեր ռեստորան էին գալիս, բացեցին իրենց սրճարանները… Ովքեր եկան ու մնացին, բացեցին: Իսկ նրանք, ովքեր ավելի ուշ եկան, արդեն սկսեցին խմելու գնալ նրանց, ոչ թե մեզ մոտ։ Դա մրցակցություն է»:

Շորենա Չագալիձեն Բաթումում բնակարանների ցանց ունի, Ռուսաստանի քաղաքացիները դրանք վարձակալել են ամբողջ ամառվա համար. «Մեծ մրցակցություն կա ոչ միայն զբոսաշրջության ոլորտում, այլև մյուս բոլոր։ Մեկ տարուց ավելի է, ինչ մեզ մոտ անընդհատ գալիս են մարդիկ Ռուսաստանի Դաշնությունից։ Նրանք կապիտալ ունեն և, հետևաբար, նրանց մրցունակությունը տեղի բնակչության համեմատ շատ բարձր է։ Գալիս են, քաղաքում բնակարաններ ու շենքեր են գնում, գյուղերում՝ առանձնատներ, հողեր։ Հյուրատներ են կառուցում, հյուրանոցներ են ղեկավարում, ամբողջ թղթաբանությունն անձամբ են անում»:

Ռուսաստանի քաղաքացիները Բաթումում յուրացրել են ոչ միայն տուրիստական, այլև վերանորոգման, շինարարության, գեղեցկության և հանրային սննդի շուկաները։

«Նրանք սերտորեն կապված են միմյանց հետ։ Բոլորն իրար ճանաչում են։ Ռուսաստանի քաղաքացին հազվադեպ է դիմում Վրաստանի քաղաքացուն որևէ հարցով։ Մրցակցությունն օրեցօր աճում է, քանի որ Ռուսաստանից մարդկանց հոսքը չի դադարում։ Այստեղ շատ են դժգոհ տեղացիները, ոորոնք ասում են, որ այս տարի զբոսաշրջիկները քիչ են։ Իրականում դեֆիցիտ չկա, պարզապես Ռուսաստանից եկածները դիմում են Ռուսաստանի քաղաքացիներին»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Շորենա Չագալիձեն։

«Բաթումը ռուսալեզու քաղաք է հիշեցնում»

Ռաուլ Պատլաձեն դժգոհում է նման «բարեկամական» բիզնես միջավայրից։ Մեկ տարի առաջ Բաթումիում գործող նրա բար-սրճարան էին այցելում բազմաթիվ մարդիկ Ռուսաստանից և Բելառուսից։ Ասում է՝ հիմա քաղաքի հին հատվածում ռուսախոսներն իրենք են սրճարան բացել, իսկ, այսպես կոչված, Նոր Բաթումն «ընդհանրապես օկուպացված է».

«Բաթումը գնալով նմանվում է ռուսալեզու քաղաքի… Այստեղ տեղափոխվածները նույնպես յուրովի փոխում են շատ ուղղություններ: Իսկ մենք պատրաստ չենք կյանքի նման ռիթմին։ Նրանց համար ավելի հեշտ է բիզնես վարել, քանի որ նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք իրենց սփյուռքին… Մինչ մենք սովորում ենք, նրանք հաստատվում են»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31