Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանյան առօրյան՝ լիբանանահայի աչքերով

Հուլիս 03,2023 13:00
hraparak

Երբ ես եկա Հայաստան հաստատվելու եւ դադարեցի զբոսաշրջիկ լինելուց, որը որոշ հակասական խնդրահարույց մանրամասներ չի նկատում, չի կենտրոնանում դրանց վրա կամ որեւէ կարեւորություն է տալիս դրանց, զգացի, որ տեղի հայերը միշտ փորձում էին տպավորություն թողնել եւ պնդել, որ կարգապահությունն իրենց սուրբ սկզբունքն է, որին իրենք հավատարիմ են մնալու:

Սակայն դա վերածվեց հսկայական խնդրի նրանց մեծ մասի համար, ցավոք, ես հայտնաբերեցի, որ «կարգին մնալու պահանջն» ավելի բարձր կոչում ունեցողների՝ գործատերերի պահանջն էր, եւ ամբողջ Հայաստանը վերածվել էր անողոք հիերարխիայի մեկ հսկա ջունգլիի, որտեղ բոլորը ցանկանում են «առաջնորդել» իրենցից ավելի թույլերին:

Ինձ ապշեցրեց մի տեսարան, որին ականատես եղա «Վերնիսաժ»-ում 2017-ի ամռանը, որը մինչ օրս հիշում եմ: Երկու տարեց մարդիկ, մեկը յոթանասունն անց, մյուսը՝ ութսուն տարեկան, մաքրում էին փողոցը, կրտսերը ուզում էր առաջնորդի իր դերը կատարել, եւ հանդիմանեց «մեծ տղուն», բղավեց նրա վրա, իսկ խեղճ ավագը աղերսում էր հանդարտություն եւ պատասխանում նրան ցածր ձայնով եւ ժպտալով: Կրտսերը չէր հանգստանում, լրացուցիչ նրան հանդիմանեց՝ բացատրելով «կյանքի ավանդական իրողությունների» մասին:

Սա հասարակության ներսում խորը ախտանիշ է, մարդիկ ուզում են «ուժեղ» երեւալ, անգութ, կոպիտ վարքագիծ են դրսեւորում: Երբ տեսնում եմ վիճաբանություն երկու հոգու միջեւ, որոնցից մեկն ամեն անգամ ինչ-որ հասկացություններ է ասում, որոնք որպես կանոն «ստանդարտ են», ուզում եմ ասել, որ Հայաստանը սահմանել է «հստակ չափանիշներ, որոնց շուրջ բոլորն արդեն համաձայնել են», եւ որ նման իրավիճակների պատասխանները վաղուց որոշված են, եւ որ հարցը պետք է կարգավորվի նման չափանիշների հիման վրա…

Այն, թե ինչպես է երիտասարդ հավաքարարը վարվում իր գործընկերոջ հետ, վարորդը՝ վարորդի, առանձին դեպք չէ, ամենուր, որտեղ ես աշխատել եմ, տեսել եմ, որ բոլորն ուզում են «շեֆ» խաղալ ուրիշների վրա, մյուս կողմից՝ «Կարգապահության եւ պատշաճ վարքագծի հանդեպ նվիրվածություն ցուցաբերելու պահանջը» տեղափոխվել է անխոս հնազանդության եւ զոհաբերության, համբերության, պատշաճ վարքագիծն ապացուցելու եւ անհատականությունները ոչնչացնելու տիրույթ:

Ցավոք, կարծես թե համոզված եմ, որ կա միայն ինքնախաբեություն, թե մենք «կարգապահ հասարակություն ենք»: Մտել եմ խանութներ, որտեղ աշխատողը մոտենում է ինձ լրիվ քաղաքավարի, պաշտոնական՝ «լսում եմ ձեզ» տոնով, ասում իմ խնդրանքը: Մեկ այլ հաճախորդ եկավ՝ նա թողեց ինձ եւ սպասարկեց նոր հյուրին, ուստի նա միայն ապարդյուն «լսում եմ ձեզ» ասելով, կարծես ենթադրում էր, թե պատշաճությունը պահել է:

Այս ինքնախաբեությունը մեզ կործանում է, թերությունները չընդունելու, ուրանալու, մերժելու, մատնանշելու, որ մենք այդքան էլ ուժեղ չենք, քննադատելու ցանկացած միտքը, կուրորեն, համառորեն պնդելու, թե մեր ուժը գերազանց է. սա մեր պարտությունների անկյունաքարն է դարձել: Հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մի խեղճ թղթակից պարոն Արծրունուն հարցրեց, ով պնդում էր՝ թե «մեր տղամարդ հերոսները հաղթանակ են տանում, վերջիվերջո, ինչպե՞ս կարող էր հայ տղամարդ զինվորը չհաղթել»՝ նա մատնանշեց տեսանյութեր եւ պատկերներ, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածքներ, նրան հանդիմանեց ասելով՝ «Դուք չունե՞ք հավատ եւ վստահություն մեր բանակի նկատմամբ», իսկ լրագրողը վատ զգաց՝ «ՄԵՐ ՈՒԺԸ» հարցականի տակ դնելու համար:

Բայց ո՞ւր է մեզ տանում այս ինքնախաբեությունը: Հիմա մենք լսում ենք «թշնամու սադրանքներ» արտահայտությունը, իսկ սովորաբար այս «սադրանք» տերմինը նշանակում էր, որ ինչ-որ մեկը փորձում է մեզ սադրանքներով ներքաշել կռիվների, իսկ մենք ինքնազսպվածություն ենք ցուցաբերում եւ չենք պատասխանում, մինչդեռ իրականում պատկերն այլ էր:

Մենք պետք է արթնանանք, նախ եւ առաջ, պետք է հրաժարվենք այս «ուժեղ տղամարդու» շովինիզմի, մեր «հայ արական մաչո տղամարդու» գաղափարներից, պետք է խոստովանենք, որ կարգապահ, կազմակերպված չենք, պետք է սկսենք ընդունել այս փաստը, եթե ուզում ենք շտկել ներկա իրավիճակը:

Մենք պետք է բաց թողնենք այն միտքը, որ լինելով անխիղճ, կոպիտ եւ կոշտ, ամբարտավան, ապացուցում ենք, թե ուժեղ ենք. ամենաուժեղ մարդիկ գործում են կարեկցությամբ: Մենք պետք է ներդաշնակություն հաստատենք միմյանց միջեւ:

Մենք պետք է դադարենք ամեն ինչում այդքան ծայրահեղ եւ հակասական լինել, մինչդեռ պնդում ենք, որ լուրջ, պաշտոնական եւ պատշաճ ենք: Մեր կեսը գործում է բացարձակ անկազմակերպ առօրյայով, բարբառով, ժեստերով, արտահայտություններով, մինչդեռ ուզում ենք ցույց տալ, թե որքան կազմակերպված ենք: Մենք դեռ չենք կարողանում նորմալ ինքնաշարժ վարել, օրական տասնյակ ավտովթարների ենք ականատես:

Շունը մոտենում է երեխային, մինչեւ տերը կկանչի նրան, անտարբեր ներողություն կխնդրի, վախեցած ծնողին կասի՝ շունը չի կծում, սա նույնպես անտարբերության աստիճան է:

Բա մեր կազմած նախադասությունները յոթնալեզու՝ «սաղ տոշնի ա, դաժե լյուբոյ վախտ արի հելի…»…:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
01.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31