ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:
Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք:
Շրջափակումից հետո նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:
Այդպես էլ չզանգեցին:
Կարդացեք նաև
Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ:
ԱԺ պատգամավորի գրառմանն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը
Իմ խոսքից վրդովվելուց առաջ նախ համարձակություն ունեցեք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն (հիշեցնեմ մեր պետությունն այդպես է կոչվում): Վերոնշյալ անձին առաջարկում եմ հերքում կամ հաստատում պահանջել հասցեատերերից:
Հ.Գ. ու չգիտես լաս, թե՞ խնդաս…
Հ.Հ.Գ. հա ու նաև, Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է… իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում…