Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո՛չ երկիրը կառավարելու, ո՛չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:
Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։
Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։
Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։