Տավուշի մարզկենտրոն Իջևանում երկրորդ օրն է, ինչ շարունակվում են ԻննոԻջևանի բանախոսությունները, վարպետաց դասերը և պանելային քննարկումները՝ ՏՏ և ձեռներեցության թեմաներով: Այստեղ են հավաքվել ոլորտի հայտնի փորձագետներն ու տեխնոոլորտի հայտնի դեմքերը, իսկ Տավուշի ձեռներեցները ակտիվորեն մասնակցում են՝ խթանելով փորձի փոխանակումն ու նոր կապեր ձեռք բերելու հնարավորությունները:
ԻննոԻջևանը նորարարական հաբ է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանում, ուղղված է տարածաշրջանում ձեռներեցության, տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսական զարգացման խթանմանը: Ռազմավարական գործընկերությունների և դինամիկ ծրագրավորման միջոցով ԻննոԻջևանն ապահովում է կենսունակ էկոհամակարգ, որը հզորացնում է ձեռներեցներին և խթանում նորարարությունը:
Կարդացեք նաև
ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Քո-Ո-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Նշենք, որ հունիսի 30-ին կայացավ ԻՆՆՈՖԵՍՏ փառատոնը` Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և մասնավոր հաստատությունների մասնակցությամբ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ