Հունիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավարությամբ, Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի:
Տեղում, վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ. Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր, որտեղ նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենան և կանգնեցնում այն: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուղևորներից մեկը լինում է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում