Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Լոռու մարզում թալանել են «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրենին՝ ավտոտնակից գողանալով 7 արկղ սպորտային կոշիկ: Մեր տեղեկություններով՝ հունիսի 29-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գ. Խ.-ն եւ հայտնել, որ իրենց տան հյուրերը ժամեր առաջ նկատել են, որ կոտրել են տան և ավտոտնակի դռան կողպեքը և ավտոտնակից գողացել 7 արկղ սպորտային կոշիկ:
Հիմնադրամի տնօրենը, որը ոստիկանություն զանգահարած հիմնադրամի տնօրենը նաեւ հայտնել է, որ նախկինում իր տնից եւս մի քանի անգամ գողության դեպքեր են եղել, անգամ իր ավտոմեքենան են այրել, որի մասին չնայած ինքը հայտնել է ոստիկանությանը, սակայն այդ դեպքերը այդպես էլ չեն բացահայտվել:
Դեպքի վայր մեկնած իրավապահները տնակի հետնամասում կից ավտոտնակի երկաթյա դարպասների կախովի կողպեքը հայտնաբերել են պոկված: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ