Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին

Հուլիս 02,2023 14:48

Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ հուլիսի մեկին մեկնարկած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին:

Պանելային քննարկման ժամանակ թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԴԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո Վերչերև և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խորվաթիայի կողմից ընտրված դատավոր Դավոր Դերենչինովիչը, ԵԴԽԽ քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկրլեցը և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասը:

Ամփոփելով Համաժողովի հուլիսի մեկի արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Համաժողովի բանախոսներին՝ դատախազների անկախության հետ կապված գործնական մարտահրավերներին, ազգային մոդելներին և դատախազների գործունեության առանձնակի ռիսկայնությանն անդրադառնալու համար:

Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31