Լրահոս
Օրվա լրահոսը

Զառիթափի նախկին ղեկավարը հողատարածքն ու դպրոցի նախկին շենքը աճուրդով վաճառել է որդու աներոջը. Գործը փոխանցվել է հակակոռուպցիոն կոմիտե

Հուլիս 02,2023 14:37

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահ կառույցներում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի նախկին ղեկավար Խ.Դ.-ի` պաշտոնավարման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, Խ.Դ.-ն, 1999-2016 թթ․ աշխատելով Զառիթափ համայնքի ղեկավար՝ 2008թ․-ին Զառիթափի գյուղապետարանի անունից հանդես գալով որպես վաճառող 275.000 ՀՀ դրամով, իր որդու աներոջը՝ Կ.Գ.-ին է օտարել 1.100ք/մ հողատարածքը և դրա վրա տեղակայված նախկին դպրոցի 729ք/մ մակերեսով երկհարկանի շենքը: 2011 թ․-ին Խ.Դ.-ն բանկերից մեկի Վայքի մասնաճյուղից վարկ ստանալու նպատակով որպես գրավ ներկայացրել է վերը նշված նախկին դպրոցի երկհարկանի շենքը՝ հողամասով: Կողմերի համաձայնությամբ գրավադրված գույքը գնահատվել է 3,6 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում Խ.Դ.-ին տրամադրվել է 2.520.000 ՀՀ դրամ վարկ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի նախկին Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Խ.Դ.-ն, ունենալով ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, այնպես էլ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս, մասնավորապես հանդիսանալով Զառիթափ համայնքի համայնքապատկան հողատարածքների օտարման սակարկությունների աճուրդավար, կազմակերպել և անցկացրել է ապօրինի աճուրդ-վաճառքներ և կեղծ տեղեկություններ մտցրել պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ, որոնց արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքին և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է տեղական ինքնակառավարման մարմնի հեղինակազրկմամբ, և համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, այդ կերպ համայնքին պատճառելով էական վնաս: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված համապատասխան փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրությամբ հայտնի է դարձել նաև, որ Խ.Դ.-ն, հանդիսանալով աճուրդային հանձնաժողովի ղեկավար, 2006թ-ին տեղի ունեցած ձևական աճուրդի միջոցով «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ Վայքի տեղամասի ղեկավար Լ.Վ.-ին վարձակալական հիմունքներով, 25 տ. ժամկետով, տարեկան 187.000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է 65 Հա հողատարածք անասնապահության նպատակով: Լ.Վ.-ի հետ աճուրդին մասնակցել է նաև վերջինիս քրոջ որդի, Վայոց ձորի ԳԳՄ Վայքի տեղամասի աշխատակից Վ. Ա.-ն:

2007 թ. տեղի ունեցած ձևական աճուրդի միջոցով՝ վարձակալական հիմունքներով 25 Հա արոտավայրը 25 տարի ժամկետով, տարեկան 51.000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է «Աբրոբտուս» ՍՊԸ-ին, որի անունից հանդես է եկել Լ. Վ.-ն, որը հանդիսանում է ընկերության ընկերության 15% բաժնետերը/: Նշված ընկերության 15% բաժնետեր է հանդիսանում նաև Խ.Դ.-ի որդին:

Հայտնի է դարձել նաև, որ 2008 թ․ համայնքի կարիքների համար 4,5մլն ՀՀ դրամ գումարով գնվել է չինական արտադրության «4LZ» հացահատիկահավաք կոմբայն 2009թ Խ. Դ.-ի կազմակերպած աճուրդով 2.9 մլն ՀՀ դրամ գումարով այն օտարվել է Վ.Մ.-ին, որով համայնքին պատճառվել է շուրջ 1,6 մլն ՀՀ դրամի վնաս:

Փաստորեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի նախկին Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Խ.Դավթյանը, ունենալով ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, այնպես էլ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս, մասնավորապես հանդիսանալով Զառիթափ համայնքի համայնքապատկան հողատարածքների և գույքի օտարման սակարկությունների աճուրդավար, կազմակերպել և անցկացրել է ապօրինի աճուրդ-վաճառքներ և կեղծ տեղեկություններ մտցրել պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ, որոնց արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքին և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է տեղական ինքնակառավարման մարմնի հեղինակազրկմամբ,, և համայնքը զրկվել է սեփական գույքը և հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները՝ այդ կերպ համայնքին պատճառելով էական վնաս: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են  ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31