Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և «5-րդ շարասյունը». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Հուլիս 01,2023 15:25

Վերջերս ականատես ենք լինում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովում արված «բացահայտումներին», որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմին:

Հանրության ուշադրությունը ուզում ենք ուղղել այն հանգամանքին, որն, ըստ էության, բավականին մեծ դերակատարություն է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:

Արցախյան առաջին պատերազմի վավերագրական տեսանյութերից ականատես ենք եղել, որ լուսահոգի գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանը, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը և բազմաթիվ այլ կադրային սպաներ քարտեզները ձեռքերին պլանավորում և ղեկավարում էին մարտական ազատագրական գործողություններ, որոնք ավարտվել էին հաղթանակով, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ, մամուլում հրապարակումների համաձայն, ականատես եղանք բազմաթիվ դրվագների, որոնցից մեկը «Ցորի զորամասի» հրետանային դիվիզիոնի ճակատագիրն էր:

Վերլուծելով վերոնշյալ դրվագները և ուսումնասիրելով զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող ղեկավար կազմի կենսագրությունները՝ ականատես ենք լինում, որ գեներալիտետի որոշ զանգված, չունենալով որևէ բարձրագույն կրթություն (որոշ դեպքերում էլ բացակայում է նաև միջնակարգ կրթություն ստանալու մասին տեղեկատվությունը), տարբեր ժամանակահատվածներում ավարտելով ակադեմիական կուրսերը կամ ակադեմիաները, 2018 թ․-ից ի վեր նշանակվել և նշանակվում են զինված ուժերում բարձրագույն պաշտոններին՝ ստանալով գեներալների կոչումներ:

Որևէ միտում չունենք գնահատական տալ այդ երևույթին, թողնելով այդ իրավունքը մեր հանրությանը, ուղղակի ուզում ենք բարձրաձայնել մի հռետորական հարց, թե ինչ կարելի է սպասել մի դպրոցի աշակերտից, որի մաթեմատիկայի գիտելիքները սահմանափակվում են բազմապատկման աղյուսակի իմացությամբ, որին նստացնում են համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրս, և որը բախտի բերմամբ, թե պատահմամբ ավարտում է այդ ֆակուլտետը:

Հ.Գ. “Кадры решают всё.”

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31