Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափազանց դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց ներկա պահին». փորձագետները՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին․ «Ամերիկայի ձայն»

Հուլիս 01,2023 10:18

Վերլուծաբաններն անդրադառնում են ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի միջև վերջին բանակցություններին: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը և Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը խոսել են «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ։

Վաշինգտոնում ավարտվեցին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները, ուր կողմերը գրանցեցին որոշակի առաջընթաց՝ արձանագրելով, սակայն, «որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:

«Որքան մոտենում ենք համաձայնության կայացմանը, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենից դժվար հարցերը վերջում են»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով վաշինգտոնյան բանակցությունները:

Բանակցային այս գործընթացը հանդիպեց նաև լուրջ մարտահրավերի. բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղում գրանցվեց ռազմական բախում, որի հետևանքով զոհվեցին չորս հայ զինծառայողներ: Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին, իսկ Վաշինգտոնը խորը անհանգստություն հայտնեց այս առիթով:

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը հնարավոր է համարում կողմերի միջև համաձայնությունը մի շարք խնդիրների, ներառյալ սահմանազատման, տարբեր մարդասիրական խնդիրների և տարածաշրջանային հաղոդակցության վերաբացման շուրջ: Սակայն բանացային գործընթացն, ըստ նրա, առերեսվում է մի շարք խոչընդոտներին: Արևմտյան և ռուսական բանակցային հարթակների ներդաշնակության բացակայության և հակամարտող կողմերի հանրային կարծիքի ճնշման հետ մեկտեղ Բրոյերսը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես գլխավոր խոչընդոտ:

«Ամենագլխավոր խոչընդոտը, ինչպես երևում է այժմ, հենց Ղարաբաղում և դրա շուրջ նոր իրականության հաստատումն է, ինչպես նաև այնտեղ քաղաքացիական բնակչության շարունակվող շրջափակումը և նոր էթնիկ զտումների հավանականությունն ու մտավախությունը: Եթե Ղարաբաղի հայ բնակչության արտահոսք լինի, ապա դա կչեղարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական մակարդակով ձեռք բերված ցանկացած համաձայնություն»,- ասել է Բրոյերսը:

«Այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, երբ ադրբեջանական ռմբակոծման արդյունքում զոհվեցին Ղարաբաղի չորս հայ զինվորականներ, ցավոք, վկայում է հարկադրման քաղաքականության ուղեգծի մասին: Իմ կարծիքով, դա հսկայական խոչընդոտ է միջպետական համաձայնության հասնելու համար: Չափազանց դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց ներկա պահին»,- ասում է Բրոյերսը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31